Բացահատվել են Քադաֆիի դեմ դավադրության մանրամասները


Բացահատվել են Քադաֆիի դեմ դավադրության մանրամասները
Դեկտեմբեր 8 20:49 2017

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի նախկին խորհրդական Սալեհ Բաշիրը պատմել է, որ պետության ղեկավարին սպանել են դավադրության, այլ ոչ թե պարզապես հեղափոխության արդյունքում։ Այս մասին Բաշիրը հայտնել է RT-ի հետ հարցազրույցում։

«Դա Քադաֆիի և Եգիպտոսի ու Թունիսի նախագահների տապալման մանրակրկիտ ծրագրված և հմտորեն իրականացված պլան էր»,-պարզաբանել է նա։

 

Բաշիրի խոսքով՝ դավադրության նպատակը եղել է «իսլամը կրոնից մշակութային երևույթի» վերածելը։ Նա հավելել է, որ «Քադաֆիի տապալումը նախապատրաստել էր ԱՄՆ-ը»։

«Նրանք կարծել են, որ Քադաֆին արևմտյան մշակույթի և արևմտյան կենսակերպի հակառակորդ է, որ նա ձգտում է կործանել աշխարհակարգը»,-ասել է նախկին խորհրդականը։

Քադաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին։



loading...