Կարմիր գինու բացառիկ հատկանիշներից մեկը


Կարմիր գինու բացառիկ հատկանիշներից մեկը
Դեկտեմբեր 9 18:00 2017

Գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս ծխախոտի բացասական հետևանքները հաղթահարել կարմիր գինու օգնությամբ: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս պնդումն ապացուցվել է իրականացված հետազոտությունների արդյունքում: Ինչպես հայտնի է, ծխախոտի ազդեցությամբ օրգանիզմում ակտիվանում է բջիջների ծերացումը, իսկ կարմիր գինին այս գործընթացը կանխող ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

Հետազոտությանը մասնակցել է նախկինում ծխախոտ չօգտագործած 20 առողջ երիտասարդ, որոնք փորձի ընթացքում պետք է օրական երեք ծխախոտ ծխեին: Նրանց կեսին տրամադրվում էր նաև կարմիր գինի: Այնուհետև բժիշկները հետազոտել են նրանց արյունն ու մեզը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կարմիր գինի օգտագործողների մոտ բջիջների վնասվածություն չի հայտնաբերվել, ի տարբերություն գինի չօգտագործած խմբի:

Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջից