Մուսուլմանական երկրներոմ ԱՄՆ-ի որոշման դեմ բողոքի մեծ ցույցեր են տեղի ունենում


Մուսուլմանական երկրներոմ ԱՄՆ-ի որոշման դեմ բողոքի մեծ ցույցեր են տեղի ունենում
Դեկտեմբեր 8 20:04 2017

Մի շարք մուսուլմանական երկրներում այսօր բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման։ Հորդանանի մայրաքաղաք Ամանում հինգերորդ նամազից հետո երթ է սկսվել, որին մասնակցել են խորհրդարանի անդամներ, մի շարք քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ու հասարակ մարդիկ։ Թուրքիայի Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Քոնյա, Էսքիշահր, Մանիս քաղաքներում ևս երթեր են անցկացվել, որոնք ղեկավարել են հասարակական կազմակերպություններ։ Ոստիկանությունը չի միջամտել երթերին։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ևս բողոքի ցույց է անցկացվել, հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ազհարի հրապարակում գտնվող մզկիթի մոտ։ Նրանց ձեռքին եղել են պաղեստինյան դրոշներ և վանկարկել են «Երուսաղեմը արաբական է, ոչ արևմտյան և ոչ արևելյան, հոգով և արյունով՝ պաղեստինցի»։