Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել Հենրիխին


Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել Հենրիխին
Դեկտեմբեր 8 19:19 2017

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի միկրոբլոգը:

Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, երկրպագուները պորտուգալացուց պահանջել են խաղադաշտ վերադարձնել հայ ֆուտբոլիստին:

Մխիթարյանը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղից 5-ը` դուրս մնալով թիմի հայտացուցակից:

Շշուկներ կան, որ վերջինս բաց է թողնելու նաև մանչեսթերյան դերբին:



loading...