Դոլարն աննշան թուլացել է, եվրոն էժանացել է մոտ 3 դրամով


Դոլարն աննշան թուլացել է, եվրոն էժանացել է մոտ 3 դրամով
Դեկտեմբեր 8 18:15 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կազմել է 485.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.97 դրամ (աճել է 4.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 569.44 դրամ (նվազել է 2.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.18 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 248.21 դրամ, ոսկի՝ 19,579.44 դրամ, պլատին՝ 14,041.03:

Դեկտեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: