Խոշոր հրդեհ ՌԴ առեւտրի կենտրոններից մեկում․ տուժածների մեջ հայ կա (տեսանյութ)


Խոշոր հրդեհ ՌԴ առեւտրի կենտրոններից մեկում․ տուժածների մեջ հայ կա (տեսանյութ)
Դեկտեմբեր 8 15:39 2017

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Մերձմոսկովյան Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկայայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ռուսական զլմ-ների փոխանցմամբ, առեւտրի կենտրոնի հրդեհի արդյունքում կա երեք զոհ։