ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց


ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց
Դեկտեմբեր 8 11:26 2017

Ազգային ժողովն այսօր, 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական տարբերակը:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: Դեմ  քվեարկեց նաեւ «Ելք» խմբակցությունը:

Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ: