Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ 5-րդ «Ոսկե գնդակը» (տեսանյութ)


Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ 5-րդ «Ոսկե գնդակը» (տեսանյութ)
Դեկտեմբեր 8 06:02 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ իր 5-րդ «Ոսկե գնդակը»:

Նախօրեին Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա, ֆրանսիական «France Football» հեղինակավոր պարբերականի կողմից այն հանձնվեց պորտուգալացի ֆուտբոլիստին: 

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» է արժանացել նաեւ 2008, 2013, 2014 եւ 2016 թթ:

Այս ցուցանիշով նա հավասարվեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին: Արգենտինացին «Ոսկե գնդակ» ստացել է 2009, 2010, 2011, 2012 եւ 2015 թթ.: Այս ցուցանիշով նրանք իրենց հավասարը չունեն: