Եվրոյի վրա կհայտնվի վերնաշապիկով աքաղաղ


Եվրոյի վրա կհայտնվի վերնաշապիկով աքաղաղ
Դեկտեմբեր 7 22:49 2017

Ֆրանսիացի մոդելավորող Ժան-Փոլ Գոթիեն մշակել է ոսկուց, արծաթից և ոչ թանկարժեք մետաղից կոլեկցիոն մետաղադրամների էսքիզներ, հայտնում է The New York Times-ը։

La France par Jean Paul Gaultier անվանումով հավաքածուի մետաղադրամների վրա պատկերված են Ֆրանսիայի խորհրդանիշերը՝ դիզայների վերարտադրությամբ. աքաղաղ՝ Գոթիեի ֆիրմային վերաշապիկով և ֆրանսիական դրոշի գույներով պոչով, Էյֆելյան աշտարակ՝ Գոթիեի մոդելավորած կորսետով, Նապոլեոնի կոստյումով մոդել և այլն։

Ֆրանսիայում կթողարկվի նոր հավաքածուից 200 եվրո անվանական արժեքով 25 հազար ոսկե մետաղադրամ, նույնքան արծաթե մետաղադրամ՝ 50 եվրո անվանական արժեքով։ Ոչ թանկարժեք համաձուլվածքից կթողարկվի 10 եվրո անվանական արժեքով 1,34 մլն մետաղադրամ։



loading...