Նեապոլիտանական պիցցայի պատրաստման ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում


Նեապոլիտանական պիցցայի պատրաստման ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
Դեկտեմբեր 7 22:24 2017

Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում վայելող նեապոլիտանական պիցցայի պատրաստման ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, հայտնում է РИА Новости-ն:

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին այս կապակցությամբ նշել է, որ 2018 թվականին ընդառաջ նեապոլիտանական պիցցայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում ներառումը ձեռքբերում է Նեապոլի և ամբողջ Իտալիայի համար, քանի որ եկող տարին երկրի իշխանությունները հայտարարել են իտալական խոհանոցի տարի: