Վիտալինան էրոտիկ տեսարանով լուսանկարի հերոսուհի է դարձել


Վիտալինան էրոտիկ տեսարանով լուսանկարի հերոսուհի է դարձել
Դեկտեմբեր 7 22:17 2017

Վերջերս դերասան Արմեն Ջիգարխանյանից ամուսնալուծված դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դարձել է էրոտիկ լուսանկարի հերոսուհի։ Հանրությունը սովոր էր նրան տեսնել հոգատար կնոջ կերպարով, ով խնամել է տարեց ամուսնուն, սակայն այժմ նա չի դադարում զարմացնել հանրությանն անկողնային լուսանկարներով։

 Լուսանկարում նա նստած է անկողնում՝ փաթաթված սավանի մեջ։ Լուսանկարն իր էջում հրապարակել է հայտնի լուսանկարիչ Անդրեյ Ֆեդեչկոն, ով կադրում նստած է գետնին և Վիտալինային է մեկնել շիշ, սակայն վերջինս մերժող ժեստ է ցուցադրել։

Ֆեդեչկոն լուսանկարին կցել է զավեշտալի հեշթեգներ, որոնք իրազեկում են այն մասին, որ այժմ լրագրողները սկանդալային հոդվածներ գրելու նոր առիթ ունեն։