Տիգրան Կիրակոսյանը՝ Հայաստանի 2017թ լավագույն սամբիստ


Տիգրան Կիրակոսյանը՝ Հայաստանի 2017թ լավագույն սամբիստ
Դեկտեմբեր 7 21:30 2017

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով 2017 թվականի արդյունքները, կազմել է 10 լավագույն սամբիստների եւ մարզիչների անվանացանկեր:

 

Մարզիկների ցուցակը գլխավորում է 2017թ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի սուպերգավաթի հաղթող Տիգրան Կիրակոսյանը: Նրան հաջորդում են հետեւյալ սամբիստները.

Գրիգոր Մխիթարյան՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր

Վաչիկ Վարդանյան՝ աշխարհի արծաթե մեդալակիր

Մաքսիմ Մանուկյան՝ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Արսեն Խանջյան՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Արսեն Ղազարյան՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Կոլյա Կարապետյան՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Գրիգոր Սահակյան՝ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Բորիս Շատվերյան՝ աշխարհի պատանիների արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների չեմպիոն

Աննա Մկրտչյան՝ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր

 

Սամբոյի 10 լավագույն մարզիչների անվանացանկը գլխավորում է Աղասի Գալստյանը (ք. Վանաձոր, ՍՁՕՄՊՄԴ): Ապա հաջորդում են Հայկ Ավետիսյանը (ք. Գյումրի, ՀՄԴ), Սամվել Ավդալյան (ք. Եղվարդ, ՍՁՕՄՊՄԴ), Վովիկ Խոջայան (ք. Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ), Լևոն Հայրապետյան (ք. Երևան, ՍՁՕՄՊՄԴ), Արշալույս Բալյան (ք. Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ), Մարտին Սարգսյան (ք.Գյումրի, ՀՄԴ), Էդուարդ Ասլանյան (ք. Երևան, ՍՁՕՄՊՄԴ), Գագիկ Ղազարյան (ք. Վանաձոր, ՂՄԱ), Միքայել Հայրապետյան (ք. Երևան, ՍՁՕՄՊՄԴ):

Ծանոթություն. ՍՁՕՄՊՄԴ՝ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, ՀՄԴ՝ Համալիր մարզադպրոց, ՂՄԱ՝ Ղազարյան մարզական ակումբ:



loading...