Կոուտինյոն՝ իր ապագայի մասին. Ամեն ինչ պարզ կդառնա հունվարին


Կոուտինյոն՝ իր ապագայի մասին. Ամեն ինչ պարզ կդառնա հունվարին
Դեկտեմբեր 7 19:23 2017

Անգլիակա «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն խոսել է իր՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին.

«Ես «Լիվերպուլի» խաղացող եմ: Պատրաստ եմ ցանկացած խաղում ներդնել բոլոր ուժերս, քանի որ հարգում եմ այս մարզաշապիկը և երկրպագուներին:

Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա ապագայում: Ամեն ինչ կարող է որոշվել հունվարին: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Գաղափար չունեմ, թե կլինեն արդյոք տրանսֆերային առաջարկներ:

Ամռանը հետաքրքիր առաջարկ ունեի, որով հետաքրքրված էի: Սակայն մնացի «Լիվերպուլում» և նվիրվեցի ակումբին ամբողջապես»,-բրազիլացի խաղացողի խոսքերը մեջբերում է «ITV»-ին: