«Շառլ Ազնավուրը Հայաստանի համար անում է շատ ավելին, քան ես». Մխիթարյան


«Շառլ Ազնավուրը Հայաստանի համար անում է շատ ավելին, քան ես». Մխիթարյան
Դեկտեմբեր 7 18:31 2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի պատրաստած ֆիլմում խոսել է նաև Հայաստանի մասին:

«Հայաստանի գլխավոր դեսպանը Շառլ Ազնավուրն է: Շառլ Ազնավուրը Հայաստանի համար անում է շատ ավելին, քան ես:

Կան մարդիկ, որ չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այլ հետաքրքրվում են մշակույթով: Նրանք ավելի մոտ են Շառլ Ազնավուրին:

Ես նպատակ ունեմ հաղթել շատ մրցանակներ: Ինձ համար դա ամենից կարևորն է, քանի որ կարիերայի ավարտին դրանք դառնալու են լավ հիշողություններ:

Եթե քեզ համար անուն ես ստեղծում, այն հետո աշխատում է քեզ համար: Ես աշխատում եմ խաղալ այնպես, որ մարդիկ հիշեն ինձ և խոսեն միայն լավը»,- նշել է Մխիթարյանը:



loading...