Անհրաժեշտ է, որ արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի. Կարապետյան


Անհրաժեշտ է, որ արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի. Կարապետյան
Դեկտեմբեր 7 17:41 2017

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգին:

Նա նշեց՝ անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի:

«Ներկայում կառավարության մի շարք որոշումներով՝ փորձաքննության անցկացման կարգերում ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը, արդյունքում գործարարների մոտ կարող է առաջանալ տարընկալում», - նշեց նա:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարվա վերջ համատեղ մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի հստակեցման վերաբերյալ առաջարկություններ: