Հայ գործարարը Մոսկվայում սրճարան է բացել՝ բիկինիով մատուցողուհիներով (լուսանկարներ)


Հայ գործարարը Մոսկվայում սրճարան է բացել՝ բիկինիով մատուցողուհիներով (լուսանկարներ)
Դեկտեմբեր 7 16:41 2017

Ախր, շատ տաղանդավոր ու հնարամիտ ազգ ենք մենք ;) Մոսկվայի կենտրոնում՝ Բասմանի թաղամասում, բացվել է արտասովոր սրճարան՝ «Կոֆե Բիկինի» անվանումով, գրում է style.news.am-ը։

Այնտեղ բոլոր մատուցողներն ու մատուցողուհիները բիկինիով են աշխատում։ Երիտասարդ մատուցողուհիները շրջում են լողազգեստով, թույլ տալիս լուսանկարել իրենց։ Ու 30 տեսակի սուրճ են եփում։ 

«Պարզապես այս հաստատության տերը Հայաստանից է, - «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի լրագրողներին բացատրել են մատուցողուհիները,- ու նա ցանկացել է Մոսկվային նվիրել մի քիչ ամառային ջերմություն»։ 

Ուշագրավ է, որ այդ սրճարանում ոգելից խմիչք չեն մատուցում, ոչ էլ՝ ուտեստներ։ Այնտեղ կարելի է միայն տաքացնել խանութից գնված բուտերբրոդներ, քանի որ սանիտարական ծառայությունը չի թույլատրել, որ «մերկ թեւատակերով ու հետույքով» մատուցողուհիներն ուտելիք մատուցեն։



loading...