Դավիթաշենում ծառերի սպանդը իրականացվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Ծաղիկ Ռուբոյի» աղջկա ցուցումով


Դավիթաշենում ծառերի սպանդը իրականացվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Ծաղիկ Ռուբոյի» աղջկա ցուցումով
Դեկտեմբեր 7 16:21 2017

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Դավիթաշեն վարչական շրջանում ծառերի համատարած սպանդի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից անմիջապես հետո Աջափնյակ վարչական շրջանի դատախազությունից հանձնարարական է ուղարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին, որպեսզի ստուգողական գործողություններ կատարվեն խնդրի վերաբերյալ:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ստեղծվել և պարզել է, որ նշված ծառերը կտրվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանի աղջկա՝ Դավիթաշեն Մենատուն հասցեում հաշվառված Արմենուհի Գևորգյանի ցուցումով: Ծառահատումները կատարել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 67-ամյա Աշոտ Բաբայանը և Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 33-ամյա Մուշեղ Հովսեփյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն էր տեղի ունեցել Երևանում: Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել էին 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը: Բեռնատարով հեռացնում էին ծառերը, մինչդեռ մի քանի մետր այնկողմ գտնվում էր Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը: 

Նշված տարածքի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ—ական «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանն է և, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ծառերի համատարած սպանդը իրականացվել էր գիշերը, երբ շարժը նշված փողոցում կարելի էր ասել՝ կանգնած է եղել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...