Թուրքիան դատապարտել է Երուսաղեմի հետ կապված Թրամփի հայտարարությունը


Թուրքիան դատապարտել է Երուսաղեմի հետ կապված Թրամփի հայտարարությունը
Դեկտեմբեր 7 15:20 2017

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող հայտարարությունը։ Ըստ թուրքական «Trthaber» լրատվամիջոցի` թուրք պաշտոնյան «Twitter»-ում այդ մասին գրառում է կատարել:
«ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Մենք այդ կապակցությամբ մտահոգված ենք։ Դապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ։ Այս որոշումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի որոշումների բացահայտ խախտում է»։
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։
Աղբյուր` Ermenihaber.am