Ավազակային հարձակում Գյումրիում. կապկպել են դպրոցի փոխտնօրենին ու դանակի սպառնալիքով փող ու ոսկեղեն հափշտակել


Ավազակային հարձակում Գյումրիում. կապկպել են դպրոցի փոխտնօրենին ու դանակի սպառնալիքով փող ու ոսկեղեն հափշտակել
Դեկտեմբեր 7 12:05 2017

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 ճիվաղ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար: Իրենց սև գործն անելուց հետո ստահակները դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն: