Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել


Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել
Դեկտեմբեր 7 11:54 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, է Ազգային ժողովի կողմից ընդունած հետեւյալ օրենքները.

- «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»: