Թուրքիան դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը


Թուրքիան դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը
Դեկտեմբեր 7 00:53 2017

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հաղորդագրության մեջ:

«Թուրքիան դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ԱՄՆ-ի ճանաչելը, նաև դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Չավուշօղլուի՝ այդ որոշումն անպատասխանատու է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: