Երևանում հրազենի գործադրմամբ կատարված աղմկահարույց սպանության գործով 31-ամյա կասկածյալը սպանվածի ազգականն է


Երևանում հրազենի գործադրմամբ կատարված աղմկահարույց սպանության գործով 31-ամյա կասկածյալը սպանվածի ազգականն է
Դեկտեմբեր 7 00:20 2017

Դեկտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մուկուչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի 32 տան բնակիչ՝ 31-ամյա Կարեն Մինասյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վերջինս կասկածվում է այսօր գիշերը ժամը 00։10-ի սահմաններում իր մոտ եղած ինքնաձիգով Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում՝ ծննդատան մոտ, Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Արշակ Գալստյանին հրազենով սպանելու մեջ։

Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե Կ. Մինասյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննչական մարմինը կալանքի որոշման վերահաստատման նպատակով նորից դիմելու է քննչական մարմնին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև ինքնաձիգ, և կան կասկածներ, որ այդ ինքնաձիգից է Կ. Մինասյանը կրակոցներ արձակել իր ազգական Ա. Գալստյանի ուղղությամբ, որից հետո Կ. Մինասյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կ. Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։