Հին Կտակարանը և Ղուրանը չեն ներառել Աստծո մասին գրքերի թոփ-10-ում


Հին Կտակարանը և Ղուրանը չեն ներառել Աստծո մասին գրքերի թոփ-10-ում
Դեկտեմբեր 6 23:25 2017

The Guardian պարբերականը կազմել է Աստծո մասին լավագույն գրքերի ցուցակը: Թոփ-10-ում չեն հայտնվել այնպիսի սուրբ տեքստեր, ինչպիսիք են՝ Հին Կտակարանը և Ղուրանը:

Ցուցակը գլխավորել է Ավետարանը, որն անգլերեն է թարգմանել ամերիկացի պոետ Ռիչմոնդ Լաթիմորը:

 

Երկրորդ տեղում ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպն է: Եռյակը եզրափակում է Ջոն Ափդայքի «Ռոջերի տարբերակը»:

Տասնյակում ընդգրկվել են նաև Էնթոնի Բերջեսի «Երկրային ուժերը», Այրիս Մերդոքի «Հրեշտակների ժամանակը», Նիկոս Կազանձակիսի «Քրիստոսի վերջին գայթակղությունը», Ուիլյամ Հովարդ Գեսի «Օմենսեթթերի հաջողությունը», Ուիլյամ գոլդինգի «Սրաձողը», Եվգենի Վոդոլազկինի «Լավր» և Ֆլաների Օ’Քոնորի «Լավ մարդ գտնելը հեշտ չէ» աշխատանքները: