Երևանում թալանել են ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջկան


Երևանում թալանել են ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջկան
Դեկտեմբեր 6 23:17 2017

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, անհայտ անձը կամ անձինք Աճառյան փողոցի 30-րդ փակուղու տներից մեկի մոտ կայանված Nissan մակնիշի 78 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հափշտակել են բջջային հեռախոս, բանկային քարտ և դրամապանակ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գողությունը նկատել է մեքենայի տերը՝ Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարիամ Արարատի Մահտեսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Ավանի բաժանմունք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մահտեսյանը ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջիկն է, ով «Արզնի առողջարան»-ի տուրիստական ընկերության տնօրենն է։


Մանրամասները՝ այստեղ: