Շվեյցարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել


Շվեյցարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել
Դեկտեմբեր 6 17:39 2017

Շվեյցարիայի խորհրդարանը 2018 թվականի համար երկրի նոր նախագահ է ընտրել։ Նա ներկայիս ներքին գործերի նախարար Ալան Բերսեն է, փոխանցում է RIA Novosti-ն։

Խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստը հեռարձակվել է ուղիղ եթերում։ Բերսեն ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ 228 պատգամավորներից իր ձայնը Բերսեին է տվել 192-ը։ 2018 թվականի համար փոխնախագահ է ընտրվել Պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուլի Մաուրերը։

Սոցիալ-դեմոկրատ Բերսեն խոստացել է անել հնարավոր ամեն բան՝ ի շահ երկրի ու բնակչության։

Շվեյցարիայում նախագահի պաշտոնը հերթով զբաղեցնում են Դաշնային խորհրդի (կառավարություն) բոլոր անդամները, և այն կրում է անվանական բնույթ։

Բերսեն Շվեյցարիայի նախագահի պաշտոնը կզբաղեցնի 2018 թվականի հունվարի 1-ին։