Քեյթ Միդլթոնը պալատում ընդունելության ժամանակ կրել է արքայադուստր Դիանայի սիրելի թագը


Քեյթ Միդլթոնը պալատում ընդունելության ժամանակ կրել է արքայադուստր Դիանայի սիրելի թագը
Դեկտեմբեր 7 01:08 2017

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Բուքինգեմյան պալատում անցկացվել է դիվանագետների համար ավանդական ընդունելությունը, որը Եղիսաբեթ II թագուհին ամեն տարի կազմակերպում է Սուրբ Ծննդի նախաշեմին։

Արքայազն Ուիլյամն ու նրա հղի կինը՝ Քեյթ Միդլթոնը չեն կարողացել բաց թողնել երեկոն։ Դքսուհին լրացրել է իր դասական հագուստն ընտանեկան ֆոնդի զարդերով։ Այդ օրը նա կրել է արքայադուստր Դիանայի սիրելի թագն ու օղերը, ինչպես նաև Եղիսաբեթ II-ի վզնոցը։

Արքայազն Հարրին, ով վերջերս է հայտարարել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ նշանադրության մասին, երեկոյին չի հայտնվել։ Այդ օրը նա դարձել է բարեգործական համերգի հյուր։