Հայաստան կժամանի ՌԴ զինուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը


Հայաստան կժամանի ՌԴ զինուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը
Դեկտեմբեր 6 16:15 2017

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017 թ. պլանի համաձայն դեկտեմբերի 6-ից 8-ը ՀՀ կժամանի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը` երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: