Նալբանդյանն ու համանախագահները քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման քայլերը


Նալբանդյանն ու համանախագահները քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման քայլերը
Դեկտեմբեր 6 19:40 2017

Վիեննայում ավարտվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին:

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Հանդիպմանը շարունակվել է մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Անդրադարձ է կատարվել այսօր երեկոյան նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։



loading...