Պուտինը հայտարարել է նախագահի ընտրությանն առաջադրվելու մասին


Պուտինը հայտարարել է նախագահի ընտրությանն առաջադրվելու մասին
Դեկտեմբեր 6 19:20 2017

ՌԴ նախագահ Պուտինը ԳԱԶ ավտոգործարանի բանվորների առաջ ելույթում հայտարարել է նախագահի 2018 թվականի ընտրությանը թեկնածություն առաջադրելու մասին: Ելույթ ունենալով ավտոգործարանի բանվորների առաջ նա հայտարարել է, թե չկա այդ մասին հայտարարելու ավելի լավ տեղ: Պուտինն ասել է, որ առաջադրվելու է նախագահի ընտրությանը:
Հիշեցնենք, որ դրանից ժամեր առաջ Պուտինը ելույթ ունենալով համառուսաստանյան կամավորական ֆորումի առաջ ի պատասխան առաջադրվելու մասին հարցին հարցրել էր, թե արդյոք երիտասարդներն այդ դեպքում կաջակցեն իրեն: Ստանալով դրական պատասխան` նա հայտարարել էր, թե նկատի կունենա դա իր որոշումը կայացնելիս:
Փաստորեն, Պուտինը որոշումը կայացրել է ֆորումից ԳԱԶ ճանապարհին: