«Տարվա մարդը»՝ ըստ Time-ի


«Տարվա մարդը»՝ ըստ Time-ի
Դեկտեմբեր 6 18:43 2017

Time ամսագիրը «տարվա մարդ» է ճանաչել այն մարդկանց, ովքեր առաջինն են խոստովանել սեռական ոտնձգությունների մասին #MeToo շարժման ժամանակ:

Այսպես կոչված Silence Breakers-ի («Լռությունը խախտողներ») թվում են երգչուհի Թեյլոր Սվիֆթը, դերասանուհի և ռեժիսոր Ռոուզ Մաքգոուն, դերասանուհի Էշլի Ջադը:

#MeToo հեշթեգով շարժումը սկսել էր դերասանուհի Ալիսա Միլանոն, ում ընկերուհին նրան նամակով հայտնել էր իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգության մասին: Դերասանուհին կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր ենթարկվել են սեռական ոտնձգության դնել #MeToo հեշթեգը և պատմել դեպքի մասին:



loading...