Հայրն ու մայրն են որոշում, թե տղեն ու հարսը ինչ դիրքով սեքս անեն. սա՞ է ազգային ավանդույթ


Հայրն ու մայրն են որոշում, թե տղեն ու հարսը ինչ դիրքով սեքս անեն. սա՞ է ազգային ավանդույթ
Դեկտեմբեր 6 16:23 2017

«Հիմա, եթե, ժողովո՛ւրդ ջան, ընտանիքի անդամը սպանում է ընտանիքի անդամին, պետությունը, հանրությունը միջամտելու իրավունք ունի՞, թե՞ չունի: Բնականաբար, ունի, այն ոչ մեկ չի վիճարկում: Իսկ եթե ընտանիքում սկսվել են պրոցեսներ, որոնք անխուսափելի են կամ մեծ հավանականությամբ բերելու են սպանության, կամ բերելու են վերակենդանացման բաժանմունք, էս դեպքում մենք անելիք ունե՞նք, թե՞ չունենք: Առաջին դեպքում ասում ենք` հա՛, բա, սպանել է, էս դեպքում ասում են` բա մեր ազգային, ընտանեկան ավանդույթնե՞րը: Ժողովո՛ւրդ ջան, մեր ազգային, ընտանեկան ավանդույթները որո՞նք են` եկեք մի հատ նայենք: Մեր ազգային ավանդույթները հայրը եւ մա՞յրն են, ովքեր որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթը քանի՛ անգամ են սեքսով զբաղվելու եւ ի՛նչ դիրքով, է՞դ ա մեր ազգային ավանդույթը, դուք գիտեք, որ նման բաներ կան Հայաստանում: Կամ` մանկական կոմպլեքսներով մեկը, որը կյանքում կայացած չէ, ստիպում է, որ իր ընտանիքի անդամները բառիս բուն եւ փոխաբերական իմաստով իրա անլվա ոտերը պաչեն»: Այս մասին ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեց, որ մեկ տարի առաջ Երեւանի Վստրեչի կամրջի մոտ մեքենայով անցնելիս նկատել է, որ մի երիտասարդ տղամարդ, իր խոսքով, «զխկում» է մի երիտասարդ կնոջ: «Իջել եմ, ասում եմ` ի՞նչ ես անում, սենց ա ասում` կնիկս ա: Այսինքն` որ կնիկն է, իրան կարելի է զխկել Վստրեչի կամուրջի վրա»,- պատմեց Փաշինյանը, հավելելով, որ սա անթույլատրելի է:

Նրա խոսքով` ամեն հիմարություն չի կարելի ընտանեկան արժեք անվանել: Փաշինյանը մեկ անգամ եւս կրկնեց, որ ՀՀԿ-ն այս օրենքն ընդունում է, որպեսզի Բրյուսելում բոսին ասի` ընդունեցինք: