ԱԺ-ն քննարկում է ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագիծը


ԱԺ-ն քննարկում է ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագիծը
Դեկտեմբեր 6 15:03 2017

Ազգային ժողովը քննարկում է ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագիծը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացնում է արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Ըստ Վիգեն Քոչարյանի՝ օրենքը երեք նպատակ է հետապնդում՝ ընտանիքում բռնության կանխարգելումը՝ նախազգուշացման տեսքով, բռնության պատճառով անձանց իրավունքների պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք ծառայեն այդ նպատակին, հստակեցվում է ընտանեկան բռնության հասկացությունը: «Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»,-եզրափակեց նա: