Ալեքսանյանը ներկա չի, բայց հեռակա քվեարկությանը մասնակցում է


Ալեքսանյանը ներկա չի, բայց հեռակա քվեարկությանը մասնակցում է
Դեկտեմբեր 6 11:46 2017

ԱԺ-ում այսօր քվեարկությունների ժամանակ ուշագրավ դրվագ գրանցվեց: ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ բացակա էին, սակայն նրանց փոխարեն քվեարկում էին: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Արա Բաբլոյանի  ուշադրությունը տեղի ունեցածի վրա: 

Փաշինյանը  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հորդորեց ստուգել որոշ պատգամավորների քվեարկությունը: Նրա խոսքով՝ «Ես ուզում եմ արձանագրեք, որ պարոն Ալեքսանյանը ներկա չի, բայց ինչ-որ կարգով հեռակա քվեարկությանը մասնակցում է: Ես խնդրում եմ արձանագրություններից իր բացակայությունները ֆիքսեք: Չի եղել այստեղ Ալեքսանյանը եւ քվեարկել է»:

Ի պատասխան Բաբլոյանը նշեց, թե հաջորդ օրենքների քվեարկության ժամանակ հաշվի կառնեն, բայց Փաշինյանը պնդեց, որ արդեն քվեարկությունների 90 տոկոսն անցել է, Սամվել Ալեքսանյանը բացակա լինելով՝ քվեարկել է: