100 միլիոնի վարկ ՌԴ-ից, բանակից խուսափողներից գումար գանձել. խայտառակ քվեարկություններ ԱԺ-ում


100 միլիոնի վարկ ՌԴ-ից, բանակից խուսափողներից գումար գանձել. խայտառակ քվեարկություններ ԱԺ-ում
Դեկտեմբեր 6 10:30 2017

ՀՀ Ազգային Ժողովն այսօր միաձայն հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր:
Նշենք, որ նախագծով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Հայկական կողմը վճարելու է վարկի տասը տոկոսը և օգտագործելու է վարկը 2018-2022 թվականներին, վարկի առաջին վճարումը կատարվելու է 2023 թվականին:

Այսօր ԱԺ-ն ընդունեց մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցին: Նշենք, որ նախագծով նախատեսված է մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը կփոխհատուցի պետությունը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով հիշեցրեց, որ երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել էր, որ օրենքում տարընկալում կա և հետաքրքրվեց` արդյո՞ք դրանք շտկվել են:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ համակարգը թույլ չի տալիս, որ օրակարգից հիմա շեղվեն և անցնեն հարցուպատասխանի: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 89 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Տեղի ունեցող նիստում խորհրդարանն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նշենք, որ «Ելք» խմբակցությունը երեկ դեմ էր խոսում այս նախագծին, սակայն այհսօր կողմ քվերակեց: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ճիշտ է, խնդիր կա, որ մուծումների չափերն ավելացվում են, այնումաենայնիվ իրենք կողմ են քվեարկելու, որովհետև այն քաղաքացիները որ ցանկանում են օգտվել այս օրենքից, դրա իրավունքն ունեն:

Նախագիծն ընդունվեց 92 Կողմ, 0 դեմ ու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Իսկ 82 կողմ և 5 դեմ քվաերկությամբ ընդունվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Դեմ էր միայն Ելք խմբակցությունը:



loading...