Զիդան. Մեսսիի ու Ռոնալդուի մրցակցությունը դեռ երկար կշարունակվի


Զիդան. Մեսսիի ու Ռոնալդուի մրցակցությունը դեռ երկար կշարունակվի
Դեկտեմբեր 5 22:48 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսիի մրցակցության մասին.

«Եթե խոսենք Ռոնալդուի ու Մեսսի և նրանց վիճակագրության մասին, ապա պետք է նշենք, որ նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են: Սա պարզապես համընկնում չէ:

Երկուսն էլ հիանալի խաղացողներ են և միմյանց դարձնում են ավելի մեծագույն: Նրանց մրցակցությունը կարող է դեռ երկար շարունակվել, եթե որևէ մեկը կարիերան չավարտի»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Ֆրանսիացի մարզիչը առանձնակի խոսել է նաև պորտուգալացի հարձակվողի մասին.

«Ռոնալդուն այնքան լավն է, որ մարդիկ սկսում են նրա մասին խոսել, երբ իր մոտ ինչ-որ բան չի ստացվում: Ամեն ինչ դեռ առջևում է: Ես վստահ եմ, որ գոլերը դեռ գալու են: Մենք մրցաշրջանի կեսում ենք և վաղ է շարքից հանել Կրիշտիանուին»,-ասել է Զիդանը: