Կորսիկայի տեղի ունեցած հրաձգության զոհը մաֆիոզ Տոնի Մսագործն է


Կորսիկայի տեղի ունեցած հրաձգության զոհը մաֆիոզ Տոնի Մսագործն է
Դեկտեմբեր 5 22:30 2017

Ոստիկանները պարզել են Կորսիկա կղզու օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության միակ զոհի ինքնությունը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքը, հրաձգությանը զոհ է դարձել քրեական հեղինակություն հանդիսացող Անտուան Կիլիչինին, որն առավել հայտնի էր Տոնի Մսագործ մականունով:

2013 թվականին Կիլիչինին դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման սպանության նպատակով իրականացված դավադրության համար: 2015-ին 50-ամյա Կիլիչինին փախուստի փորձ է արել և կրկին ձերբակալվել է: Իր վերջին դատավճիռը լսել է 2016-ի փետրվարին: Մարսելյան դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազտազրկման կազմակերպված ավազակախմբի անդամակցելու համար, սակայ Տոնի Մսագործը կրկին ազատության մեջ է հայտնվել:

Սպանության նախնական դրդապատճառը քրեական կլանների միջև հակամարտությունն է եղել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կորսիկայի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ զոհ և երկու վիրավոր կա: