Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր


Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Դեկտեմբեր 5 22:20 2017

ՌԴ Ստավրոպոլի մարզում թեթև շարժիչով ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 2 մարդ։ ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչության փոխանցմամբ՝ զոհվածները անձնակազմի 2 անդամներն են։ Նշվում է, որ Robinson-44 ուղղաթիռը պատկանում էր «Բարկոլ» ավիաընկերությանը։ Այն օդ էր բարձրացել Ստավոպոլ քաղաքի օդակայաններից մեկից, սակայն որոշ ժամանակ անց կապը ուղղաթիռի անձնակազմի հետ կորել էր։



loading...