Մխիթարյան. Ռոստովի հետ խաղից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված. ես


Մխիթարյան. Ռոստովի հետ խաղից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված. ես
Դեկտեմբեր 5 22:02 2017

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում ցուցադրվելու է վավերագրական ֆիլմ, որը նվիրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ֆիլմում Մխիթարյանը պատմել է իր կարիերայի, ընտանիքի և Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության մասին.

«Զլատանը ծանր բնավորություն ունի: նա շատերի հետ չի համակերպվում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները և խոսքերը: Գուցե, պարզապես չեն ցանկանում հասկանալ:

Ես և նա հենց առաջին օրվանից լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Այն ժամանակ, երբ նա վերականգնվում էր վնասվածքից Մանչեսթերից դուրս, մենք պահում էինք կապը և խոսում միմյանց հետ:

Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն համարում է Աստված: Երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Տեսնու՞մ ես, թե ով է այստեղ Աստված»: Կատակում եմ: Ուղղակի այնտեղ կային շատ հայեր և բոլորն իմ անունն էին վանկարկում: Այդ դեպքից հետո նա հասկացավ, որ այնտեղ կա ևս մեկ Աստված, որը ես եմ»,- ծիծաղելով ասել է հայ ֆուտբոլիստը՝ ում խոսքերը մեջբերում է «Matchtv.ru»-ն:

Ֆիլմը համացանցում հասանելի կլինի շուտով: