Ուկրաինայի գլխավոր դատախազը Սաակաշվիլիին 24 ժամ է տվել քննիչներին ներկայանալու համար


Ուկրաինայի գլխավոր դատախազը Սաակաշվիլիին  24 ժամ է տվել քննիչներին ներկայանալու համար
Դեկտեմբեր 5 20:47 2017

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիից պահանջել է, որ նա մեկ օրվա ընթացքում ներկայանա քննիչին:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս հայտարարությունը Լուցենկոն հնչեցրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ամբիոնից, ուր նա ժամանել էր խորհրդարանականների հրավերով: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Անվտանգության ծառայությունը փորձել է ձերբակալել Սաակաշվիլիին, սակայն ցուցարարները Կիևի կենտրոնում նրան դուրս են բերել Անվտանգության աշխատակիցների մեքենայից:

«24 ժամից Ուկրաինայի ողջ իրավապահ համակարգը ամեն անհրաժեշտ բան կանի, որ քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլին ներկայանա քննությանը, այնուհետև՝ դատարան», - ընդգծել է գլխավոր դատախազը: