Մոուրինյուն նշել է երկու դարպասապահի, որոնք այս պահին ավելի լավն են, քան Դե Խեան


Մոուրինյուն նշել է երկու դարպասապահի, որոնք այս պահին ավելի լավն են, քան Դե Խեան
Դեկտեմբեր 5 20:40 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր թիմի դարպասապահների մասին՝ նրանց համարելով լավագույնն աշխարհում:

«Այս պահին կա դարպասապահ, որ ավելի լավն է, քան Դե Խեան: Դա Սերխիո Ռոմերոն է, ով խաղալու է ԲԿՄԱ-ի հետ: Ինձ համար միշտ լավագույնը նա է, ով խաղում է իմ թիմում:

Այնպես որ, հիմա Դե Խեան երրորդն է աշխարհում: Ռոմերոն առաջինն է, Ժոելը՝ երկրորդը, իսկ Դավիդը՝ երրորդը: Հաջորդ խաղին աշխարհում լավագույնը կլինի նա, ով կխաղա մեկնարկային կազմում»,- պորտուգալացի մարզչի խոսքերը մեջբերում է «ESPN»-ը:

Նշենք, որ Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ-ի հետ խաղում հանգստի հնարավորություն է տվել թիմի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեային: