Սիրիայում պայթեցրել են 30 ուղևորներով ավտոբուսը. կան զոհեր


Սիրիայում պայթեցրել են 30 ուղևորներով ավտոբուսը. կան զոհեր
Դեկտեմբեր 5 20:22 2017

Սիրիայի Հոմս քաղաքում ուղևորատար ավտոբուս է պայթել, որում եղել է 30 ուղևոր։ Ինչպես հայտնել է Al Masdar-ը, դեպքը տեղի է ունեցել Աքրամա թաղամասում, ավտոբուսում հնչել է հզոր պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, մնացածները ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել: