Ռոնալդուի ընկերուհին պատմել է, թե ինչպես են նրանք ընտրել իրենց աղջկա անունը


Ռոնալդուի ընկերուհին պատմել է, թե ինչպես են նրանք ընտրել իրենց աղջկա անունը
Դեկտեմբեր 5 19:43 2017

Ջորջինա Ռոդրիգեսը, ով Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին է, խոսել է իր և պորտուգալացի խաղացողի հարաբերությունների մասին.

«Այս պահին մեր կյանքում ամեն ինչ հիանալի է: իմ ու Ռոնալդուի հարաբերությունները շատ լավ են ընթանում: Երեխաները մեր ուրախությունն են: Երբ արթնանում ենք, առաջին բանը որ անում ենք՝ նրանց համբուրելն է:

Շարունակում ենք հոգ տանել նրանց մասին և ուրախանալ այն ամենով, ինչ անում են:

Մեր աղջկա ծնվելու ժամանակ երկու անվան մեջ էինք ընտրություն կատարում: Կրիշտիանուն ցանկանում էր, որ նա անվանվի Ալանա, իսկ ես՝ Մարտինա: Արդյունքում մենք որոշեցինք, որ պետք է միացնենք երկու անունները և նրան անվանակոչենք Ալանա Մարտինա»,- Ջորջինիայի խոսքերը մեջբերում է «Hola»-ն: