ԵՄ-ն հաստատեց 17 օֆշորներից բաղկացած սև ցուցակը. Reuters


ԵՄ-ն հաստատեց 17 օֆշորներից բաղկացած սև ցուցակը. Reuters
Դեկտեմբեր 5 18:46 2017

Եվրամիությունը հաստատել է 17 օֆշորներից բաղկացած սեւ ցուցակը, որոնց նկատմամբ հետագայում կարող են պատժամիջոցներ կիրառվել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ-ի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ Financial Times-ը տեղեկացրել է, որ Եվրախորհրդին առընթեր Վարքականոնի մշակման խումբը պատրաստել է օֆշորների սեւ ցուցակի նախագիծ, որում ներառվել են 25 երկրներ ու տարածքներ: Սակայն հրատարակությունը ենթադրել է, որ այդ ցանկը կարող է լրջորեն փոփոխվել, նախքան հանրակցության ֆինանսների նախարարների կողմից վերջնական հաստատումը, եւ դրանից կարող են բացառվել մի քանի պետություններ, որոնք խոստացել են անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



loading...