Վիգեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը. պատկերացումը սկսվո՞ւմ է


Վիգեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը. պատկերացումը սկսվո՞ւմ է
Դեկտեմբեր 5 17:13 2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արել է բավական անսպասելի հայտարարություն՝ անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերին:

Օրերս պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ոչ հերքել և ոչ էլ հաստատել էր տեղեկությունը, և ահա Վիգեն Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ պատճառը աշխատանքային պարտականությունների չկատարումը, ծառայության անհամատեղելիությունն է: Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ որոշողը, իհարկե, նախագահն է, բայց երևի թե հնարավոր է նրա հայտարարությունից հետո վստահաբար ասել, որ Սերժ Սարգսյանը կընդունի Բաղմանյանի դիմումը: Համենայնդեպս, հակառակ դեպքում նրա դիմումը չընդունելը կնշանակի ապտակ Վիգեն Սարգսյանին:

Հազիվ թե Սարգսյանը չպատկերացներ դա և, վստահ չլինելով Սերժ Սարգսյանի որոշման վրա, աներ նման հայտարարություն: Իսկ Բաղմանյանի դիմումն ընդունելու և պաշտոնանկության դեպքում արդեն իրավիճակը կլինի լիովին հակառակ, և Սերժ Սարգսյանը դրանով փաստորեն բավականին կավելացնի Վիգեն Սարգսյանի կշիռը: Փաստորեն կստացվի, որ համակարգում, այսպես ասած, նոր Վիգեն Սարգսյանը, որին դիտարկում են լոկ իբրև Սերժ Սարգսյանի խնամքի տակ գտնվող գործիչ, փաստորեն հեռացնում է իշխող համակարգի և զինված ուժերի օդիզոզ և գրեթե անհեռանալի համարվող ֆիգուրներից մեկին՝ Հայկազ Բաղմանյանին:

Շարունակությունը՝ 1in.am-ում։

Սա իհարկե, այսպես ասած, կշիռ է հաղորդում Վիգեն Սարգսյանին և բանակի կառավարան գործում, այսպես ասած, զինված ուժերում՝ նա հեռացնում է Բաղմանյանին, որը ոլորտի երևի թե ամենաանընդունելի և ամենից, այսպես ասած, վարկաբեկված ներկայացուցիչներից մեկն է նաև հենց բանակում և նաև՝ իշխող համակարգում: Արդյո՞ք սա հնարավոր է դիտարկել Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, վարչապետական հայտի շրջանակում, թե՞ պաշտպանության նախարարի պաշտոնում ամրապնդվելու, հատկապես այն խոսակցությունների ֆոնին, որ առաջ եկան տարկետման իրավունքի շուրջ աղմկոտ իրադարձությունների ընթացքում: Ըստ այդ խոսակցությունների՝ Սերժ Սարգսյանն այդպիսով սկսել էր նախապատրաստել Վիգեն Սարգսյանի անկումը: