Սահակաշվիլիի աջակիցները կոտրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դռներն ու ազատել նրան (տեսանյութ)


Սահակաշվիլիի աջակիցները կոտրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դռներն ու ազատել նրան (տեսանյութ)
Դեկտեմբեր 5 17:05 2017

Ուկրաինայի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աջակիցները նրան ազատել են ուժայինների միկրոավտոբուսից: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։

Սակայն Սահակաշվիլիի կոմնակիցները շրջապատել են միկրոավտոբուսը, ծակել անվադողերը և կոտրելով դուռը՝ ազատ արձակել նրան: Այս պահին քաղաքական գործիչը ելույթ է ունենում Կիևի կենտրոնում, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սահակաշվիլիի տանը խուզարկություն էր անցկացվել, ինչի ժամանակ նա բարձրացել էր 8-հարկանի տան տանիքին և սպառնում էր ցած նետվել: