Եմենի նախկին նախագահի սպանության կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)


Եմենի նախկին նախագահի սպանության կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)
Դեկտեմբեր 5 16:26 2017

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհը սպանվել է մայրաքաղաք Սանայում՝ հուսի ապստամբների կողմից...Reuters-ի տեղեկություններով նախկին նախագահին պայթեցրել են,սակայն,ըստ լավատեղյակ աղբյուրների,Սալեհը սպանվել է ոչ թե ապստամբների կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով,այլ դիպուկահարի կրակոցից...Ըստ ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության տվյալների,Սալեհը սպանվել է մայրաքաղաք Սանայի արվարձան Սանհանում...Հիշեցնեմ,որ Եմենի նախկին նախագահը նույն հուսի ապստամբների հետ կողք կողքի կռվում էր ներկայիս նախագահի՝Սաուդյան Արաբիայի դրածո դեմ...Սակայն վերջին շրջանում հուսիները կասկածում էին Սալեհին Էր Ռիադի հետ համագործակցելու մեջ...»։