Ավստրիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները


Ավստրիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները
Դեկտեմբեր 5 16:17 2017

Ավստրիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է միասեռ ամուսնությունները։ Այն ուժի մեջ կմտնի 2019 թվականից: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Հայտնի է, որ Ավստրիայում միասեռ զուգընկերությունն օրինական է 2010 թվականից, սակայն այս զույգերին չէր թույլատրվում ամուսնանալ: Դատարանը խտրական է ճանաչել գործող օրենքները: