1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչև 2017թ հունվարի 8-ը ներառյալ շուրջօրյա հերթապահություն է իրականացրել

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք: Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 23 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել և խստացնել այս ուղղությամբ աշխատանքները: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում նախորդ շաբաթ կազմվել է 18 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով: Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ: Հերթապահություն սահմանված է լինելու նաև 12 վարչական շրջաններում, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում: Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով էլ հանձնարարվել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում ևս ապահովել շուրջօրյա հերթապահություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ԿԸՀ-ն վիճակահանությամբ որոշել է ընտրություն... Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նի... «Ժառանգությունը» ողջունում է Արցախի Հանրապետո... Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Գրպանահատը բերման է ենթարկվել Պելեի որդին հանձնվել է բրազիլական ոստիկանությ... Մերկելի դաշնակիցը կոչ է արել պատասխանել ԱՄՆ վ... ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու հա... Ուշադրություն. որոնվում է տեսաձայնագրությունո... Ավտովթար Արմավիրում՝ բռնկումով. 19-ամյա վարոր... Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարո... Ադրբեջանի ՊՆ-­ն խոստովանել է շփման գծում կորո... Մհեր Սեդրակյանի որդին աշխատանքից ազատման դիմո... Խոշոր չափերի կաշառք է ստացել և պատժի կրումից ... Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ Մարտու... Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն գործողություն... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀԿ-ն որոշել է «գահընկեց» անել «Թոխմախի Մհերի... «ՀԺ». Օսկանյանի որդու գործը գրեթե փակված է. Ն... ՃՏՊ Արմավիր քաղաքում. կա տուժած «Ավշարի Արայիկը» հայտարարել է, որ անձամբ է պա... «Փաստ». Կոտայքում Վարդան Այվազյանի համար արշա... «Հրապարակ». «Ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտո... «Ժամանակ». Ծեծկռտուք Բազմասեր Առաքելյանի եւ «... Փետրվարի 25-ի աստղագուշակ