91-ամյա ծերունին դանակահարել ու սպանել է թոռանը


91-ամյա ծերունին դանակահարել ու սպանել է թոռանը
Դեկտեմբեր 5 13:40 2017

Վորոնեժում Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա վետերանը դանակահարել ու սպանել է հարազատ թոռանը։
Դրա պատճառ է դարձել այն, որ 37-ամյա տղամարդը 15 տարի շարունակ ահաբեկել է հարազատ ընտանիքին։
Վետերանի թոռը ալկոհոլիզմով է տառապել, տանն անընդհատ սկանդալներ է արել։ Տարեց պապը բազմիցս ոստիկանություն է դիմել, օգնություն խնդրել, սակայն ոստիկանները ոչինչ չեն արել։
Այս անգամ էլ 37-ամյա թոռն եկել է հյուր ու սկսել սպառնալ ընտանիքի անդամներին, հարձակվել է պապի վրա, ով այդ պահին դանակով մատիտ էր սրում։ Տարեց տղամարդը դանակահարել է թոռանը, ով տեղում մահացել է։
Դեպքի առթիվ քննություն է սկսվել։