Չկա այդպիսի բան. ՀՀԿ-ական պատգամավորը՝ թանկացումների մասին


Չկա այդպիսի բան. ՀՀԿ-ական պատգամավորը՝ թանկացումների մասին
Դեկտեմբեր 5 12:49 2017

ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը տեղյակ չէ պարենային ապրանքների թանկացումներից: Այսօր՝ , Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա պնդեց, թե թանկացումներ չեն սպասվում:

«Դուք ունեք լուրջ վերլուծությո՞ւն, որոշ ապրանքներ թանկացել են, բայց էդպիսի վերլուծություն չկա, որ համատարած թանկանալու են, չկա այդպիսի բան, չկա այդպիսի բան»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում կտրուկ թանկացել է կարագը, միսը: Թանկացել է նաեւ բենզինը: Իսկ Ամանորից նոր թանկացումների ալիք է սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ կմտեն Եվրասիական տնտեսական միության մաքսային դրույքաչափերը: Բացի այդ, բարձրանալու են որոշ ապրանքների, այդ թվում ծխախոտի, բենզինի ակցիզային դրույքաչափերը, ինչն իր հերթին ազդելու է մնացած ապրանքների գների վրա: Անգամ ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել է, որ 2018-ի հունվարի 1-ից թանկացումներ կլինեն: